Rottweiler adult 12kg
ROYAL CANIN® Rottweiler Adult-ը հատուկ մշակված է՝ բավարարելու չափահաս շան սննդային բոլոր կարիքները և հարմար է 18 ամսական և բարձր ռոտվեյլերի համար: ROYAL CANIN® Rottweiler Adult-ը պարունակում է հատուկ սննդանյութեր, ինչպիսիք են տաուրինը, EPA-ն և DHA-ն, որոնք աջակցում են սրտի լավ աշխատանքին: ROYAL CANIN® Rottweiler Adult-ը նաև նպաստում է իդեալական մկանային զանգվածի և քաշի պահպանմանը, շնորհիվ իր հարմարեցված սպիտակուցի պարունակության և L-Carnitine-ի ընդունման: Այս դիետան՝ համապատասխան չափաբաժիններով է, որպեսզի կարգավորի սննդի ընդունումը: Աշխատանքի ժամանակ կամ զբոսանքի ժամանակ ռոտվեյլերը միշտ ակտիվ է և եռանդուն, ինչը նշանակում է, որ նրանց հատուկ է պետք սննդանյութեր՝ իրենց ոսկորներն ու հոդերը պահպանելու և ամրացնելու համար: Ահա թե ինչու ROYAL CANIN® Rottweiler Adult հարստացված է EPA և DHA, օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք նպաստում են շան ոսկորների լավ առողջությանը ։ Բացի այդ, ROYAL CANIN® Rottweiler Adult հատիկները հատուկ նախատեսված է հեշտացնելու համար շան սննդի ընդունումը և խրախուսելու՛ նրան ավելի շատ ծամել, որպեսզի լավացնի հագեցվածության զգացումը և պահպանի իր առողջ քաշը:Հավելումներ (կգ-ի համար) Սննդային հավելումներ՝ վիտամին A՝ 28500 IU, վիտամին D3՝ 800 IU, E1 (երկաթ)՝ 59 մգ, E2(Յոդ)՝ 5,2 մգ, E4 (պղինձ)՝ 14 մգ, E5 (մանգան)՝ 66 մգ, E6 (ցինկ)՝ 138 մգ, E8 (սելեն)՝ 0,16 մգ,L-carnitine՝ 830 մգ - Տեխնոլոգիական հավելումներ՝ նստվածքային ծագման կլինոպթիլոլիտ՝ 10 գ - Զգայական հավելումներ։Թեյի էքստրակտ (աղբյուր պոլիֆենոլներ) 150 մգ - Պահպանիչներ - հակաօքսիդանտներ: Անալիտիկ բաղադրիչներ՝ Սպիտակուցներ՝ 26,0% - Ճարպի պարունակություն՝ 20,0% - Հում մոխիր՝ 6,4% - Հում մանրաթել՝ 2,5% - կգ-ով.EPA / DHA՝ 5 գ - տաուրին (ընդհանուր)՝ 2,5 գ: Բաղադրություն՝ բրինձ, ջրազրկված թռչնի սպիտակուց, կենդանական ճարպեր, բուսական սպիտակուց, եգիպտացորեն, կենդանական սպիտակուցհիդրոլիզատ, բուսական մանրաթելեր, ձկան յուղ, ճակնդեղի միջուկ, սոյայի յուղ, հանքային աղեր, ջրազրկված լոլիկ, խմորիչհիդրոլիզատ (մաննո-օլիգո-սախարիդների աղբյուր), խեցեմորթների հիդրոլիզատ (գլյուկոզամինի աղբյուր), վարդի էքստրակտ (լյուտեինի աղբյուր), աճառի հիդրոլիզատ (քոնդրոյտինի աղբյուր):