Recovery loaf 195g
Ամբողջական պահածոյացված դիետիկ սնունդ չափահաս շների և կատուների համար, առաջարկվում է որպես օժանդակ միջոց և վերականգնող սնունդ՝ վերականգնման ժամանակահատվածում կամ կատուների մոտ լյարդի լիպիդոզի դեպքում։Ունի բարձր կալորիականություն, հարուստ սննդանյութեր և հեշտությամբ մարսվող բաղադրիչներ ,սպիտակուցի բարձր պարունակությունը նպաստում է մկանային զանգվածի պահպանմանը ։ Ցուցումներ վերականգնման շրջան,անորեքսիայի ժամանակաշրջանից հետո կերակրման վերսկսում,թերսնուցում,հետվիրահատական շրջան և ինտենսիվ խնամք, լյարդի լիպիդոզ։ Հակացուցումներ: լյարդային էնցեֆալոպաթիա ։ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ-Դիետաթերապիայի կուրսի տևողության մասին որոշումը կամ դիետայի փոփոխությունը կարող է կատարվել միայն անասնաբույժի առաջարկությամբ: Կերի քանակությունը պետք է վերահաշվարկվի, քանի որ կենդանու վիճակը կամաց կամաց կարող է բարելավվել: Անորեքսիայի դեպքում խստորեն խորհուրդ է տրվում կրկնակի կերակրում։ Եթե անորեքսիան տևում է 3 օր, խորհուրդ է տրվում վերականգնել էներգիայի օրական մակարդակը 3 օրում։ Եթե անորեքսիան տևում է ավելի քան 3 օր, խորհուրդ է տրվում վերականգնել էներգիայի օրական մակարդակը 5-ից։Հավելումներ (մեկ կգ-ի համար) Սննդային հավելումներ՝ վիտամին A՝ 1500 IU, վիտամին D3՝ 190 IU, երկաթ (3b103)՝ 12 մգ, յոդ (3b202)՝ 0.6 մգ, պղինձ (3b405, 3b406)՝ 2.5 մգ, մանգան (3b502, 3b503, 3b504)՝ 10,1 մգ, ցինկ (3b603, 3b605, 3b606)՝ 37 մգ: Անալիտիկ բաղադրիչներ՝ Սպիտակուցներ՝ 12,7% - Յուղայնություն՝ 6,4% - Հում մոխիր՝ 2,3% - Հում մանրաթել՝ 1,7% - խոնավություն՝ 73% - օմեգա-3 ճարպաթթուներ՝ 0,68%, օմեգա-6՝ 1,5% - Նյութափոխանակելի էներգիա՝ 1183.0 կկալ/կգ։